Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքը գիտի՝ ինչ պետք է անի. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi-hovhannisyan

Ծիծեռնակաբերդում ծաղիկ էր խոնարհում նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Մենք պետք է համախմբվենք մեր պետականության, մեր զինվորի շուրջ, որը պաշտպանում է Հայրենիքը: Այս իրավիճակի համար, որն արդեն արտացոլվել է աննախադեպ կորուստներով թե’ մարդկային, թե’ տարածքային, մենք պետք է արտահերթ լուծումներ գտնենք: Գերագույն գլխավոր պատասխանատվությունը բնակվում է Երեւանում: Այսօր միգուցե հարմար պահ չէ հիշել նրան, բայց դա անհրաժեշտություն է: Չի կարելի ակնկալել արդարություն, Եղեռնի համար հատուցում, նաեւ մեր Հայրենիքի պաշտպանություն, եթե մենք ներքուստ մեր տունը կարգի չենք հրավիրել, դա է մեր հանրային պահանջը: Ով ընդունի Մադրիդյան կամ ցանկացած հակահայկական առաջարկի կամ պայմանագրի դրույթ, հերթական անգամ կբռնի ինքնահրաժարականի ճանապարհը: Ինքը դա պետք է գիտակցի, պետք է մասնակցի ժամանակավոր կառավարության ստեղծմանը»,-նշեց նա: «Ա1+»-ի հարցին, թե իր խոսքերը նշանակում են, արդյոք, թե Սերժ Սարգսյանի հրաժարականն անհրաժեշտություն է այս պահին, պարոն Հովհաննիսյանը նշեց. «Ես արդեն պետք չունիմ անուններով խոսելու, ինքը գիտի՝ ինչ պետք է անի»: