A
A
«Արի՛, ի՛մ Սոխակ»՝ ըստ Սերժ Թանկյանի (տեսանյութ)
Alternative Press ամերիկյան գլխավոր երաժշտական թողարկությունն այսօր ներկայացրեց Սերժ Թանկյանի վերջին երաժշտական տեսահոլովակը՝ «Արի՛, ի՛մ Սոխակ» հայկական օրօրոցայինը, որը մշակել և գործիքավորել է Թանկյանը: Երգը կատարում են Սերժ Թանկյանը և վոկալիստ Լարիսա Ռայանը: Այս օրօրոցայինը այն 23 երգերից մեկն է, որը հրապարակվելու է այսօր՝ ապրիլի 22-ին, որպես «1915» ֆիլմի օրիգինալ երաժշտության մաս՝ մշակված Սերժ Թանկյանի կողմից: Նախնական պատվերներն արդեն առկա են iTunes-ում և www.SerjTankian.com կայքում: