Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստրասբուրգում պայքար է. Մհեր Շահգելդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
mher-2

Մշտական պայքարի մեջ ենք, - ասում է  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության  անդամ Մհեր Շահգելդյանը`  գնահատելով մեր պատվիրակության աշխատանքը այս կառույցում:  Այլ կերպ, ըստ նրա, անհնար է, քանի որ ադրբեջանական պատվիրակությունն անընդհատ փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից  ԼՂ հարցը  տեղափոխել այլ հարթակներ, այդ թվում ԵԽԽՎ, մյուս կողմից էլ կա թուրքական գործոնը: Դրան գումարվում են  «խավիարային դիվանագիտության» մեջ ներառված եվրոպացի պատգամավորները, որոնք լոբբինգ են անում ադրբեջանցիների օգտին: Այնուամենայիվ, Մհեր Շահգելդյանը հույս ունի, որ փողը միշտ չէ հարց լուծողը: Մանրամասները`   քիչ անց  տեսանյութում: