Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Կարապետյանը՝ որպես գյուղացի, գյուղացիների կողքին է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia-3

Կես ժամից ավելի կառավարության դիմաց սպասելուց հետո Քաղցրաշենի բնակիչները ստացան պատասխան։ «Այսօրվանից սկսվելու է մթերված խաղողի վճարումը։ Մինչև մայիսի 10-ն ամբողջովին մարելու են պարտքը։ Մաս-մաս է տրվելու։ Քննարկվում էր, թե որտեղից պետք է տրվի այդ գումարը»,-համագյուղացիներին տեղեկացրեց ներսում քննարկմանը մասնակցած քաղցրաշենցիներից մեկը։ Նշենք, որ առավոտից կառավարության շենքի մոտ էին հավաքված Քաղցրաշենի բնակիչները՝ պահանջելով անցյալ տարվա մթերած խաղողի գումարը։ «Գոհ ենք»,-նշեցին քաղցրաշենցիները՝ հույս ունենալով, որ այս անգամ պատկան մարմինների տված խոստումը սուտ դուրս չի գա և ի վերջո փոխհատուցում կստանան։ Քաղցրաշենցիները շտապեցին գյուղ գնալ, սակայն նրանց մի մասը խաղողը մթերած «Վինար» գործարանի սեփականատեր Կարո Կարապետյանի հետ շարունակեց զրույցը։ «Ա1+»-ի հարցին, թե հավաստիացնո՞ւմ է ինքը, որ իսկապես փոխհատուցում կստանան քաղցրաշենցիները, պարոն Կարապետյանը նշեց. «Ինչո՞ւ եք ինձ հարցնում, տնօրենից հարցրեք»։ Դիտարկմանը, թե ինքն է գործարանի սեփականատերը, ասաց. «Սեփականատերն ի՞նչ կապ ունի մթերում անողի հետ»։ Հարցին, որ քննարկմանն ինքն էլ է մասնակցել, ի՞նչ է որոշվել, Կարո Կարապետյանը նշեց. «Ես ՝որպես գյուղացի, գյուղացիների կողքին կանգնած եմ։ Պետք է անպայման իրենց փողերը վճարվի»։ akcia 1 akcia 2