Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սփյուռքը պատրաստ է օգնել, բայց իշխանություններն անելիք ունեն» (տեսանյութ)

Հասարակություն
asulis

Մեզ միշտ ասել, որ եթե նոր մարտեր լինեն մենք մեկ շաբաթում Բաքու կկարողանանք հասնել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նյու Ջերսիի Թեքեյան մշակութային միության մեծագույն Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետ Հակոբ Վարդիվառյանը։ Արցախյան չորսօրյա պատերազմին անդրադառնալով՝ Հակոբ Վարդիվառյանը նշեց,  որ անակնկալ էր դա սփյուռքի համար, քանի որ բոլորը զբաղված էին սիրիահայերի խնդիրներով. «Եթե Աստված չանի՝ մարտերը կրկնվեն, սփյուռքը պատրաստ է օգնել հայրենիքին, սակայն մեր իշխանությունները ևս պարտավորություններ ունեն։ Ամենուր լսում եմ, որ տարբեր մարդիկ հարստություններ ունեն, մեր կառավարությունը պետք է արտահերթ միջոցներ հանձնի բանակին: Մեզ միշտ ասել են, որ եթե նոր մարտեր լինեն, մենք մեկ շաբաթում Բաքու կկարողանանք հասնել։Ես չեմ ուզում ասել, որ մեզ ստել են, բայց վերջին տասը տարիներին ազերի բանակն իր վարձկան զինվորներով կարողացավ փոքրիկ հաջողության հասնել: Մենք պետք է մեր ռազմավարությունը փոխենք և մեր կռիվը պետք է շարունակվի արդի զենքերով»: Սողոմոն Թեհլերյանի դերակատար Հարութ Բասմաջյանն էլ իր հերթին հավելեց, որ  բնիկ Հալեպից է և Թեհլերյանի ոգին իր մեջ է կրում, պատրաստ է անգամ հարկ եղած դեպքում կրկնել նրա արարքը. «Մեզ այսօր էլ սողոմոններ են պետք: Խնդիրն այսօր էլ առկա է և արդիական»: Մհեր Մկրտչյան թատրոնի ատենապետ Հարություն Չաթմաջյանն էլ, անդրադառնալով մշակույթին՝ հայտնեց, որ այն խնդիրները, որոնք կային տարիներ առաջ, առկա են նաև հիմա. «Խնդիրները շարունակվում են, ինչը կատարվել էր հարյուր տարի առաջ, այսօր էլ է շարունակվում, ինչպես ներկայացման մեջ է ասվում՝ «կենդանին դեռ ողջ է և կաշխատի մեր դեմ»: