Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստն արդարացվեց

Հասարակություն
dat-Narek-470x265

2013 թ հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող Նարեկ Հակոբյանին Վերաքննիչ քրեական դատարանն այսօր  արդարացրել է: Նարեկ Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը նրան  դատապարտել էր  6 ամսվա ազատազրկման: Պաշտպանական կողմը  պահանջում էր արդարացնել նրան՝ նշելով, որ Նարեկ Հակոբյանն անհիմն է հայտնվել ամբաստանյալի աթոռին, իսկ  տեսանյութերն ու լուսանկարներն ուղղակի ապացուցում են, որ Նարեկ Հակոբյանը չէր կարող հարվածել ոստիկանին