Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԾ ՔՆՆԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ի հարցերով Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովը դիմել է Հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանին 27-ի գործով նախաքննությունն իրականացրած քննիչների հետ հանդիպելու խնդրանքով:

Հանձնաժողովի փորձագետ Հովհաննես Դարբինյանը չբացառեց, որ քննիչները կարող են չներկայանալ այդ հանդիպմանը Հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը վստահեցրեց, որ գլխավոր դատախազի հանձնարարականից հետո հոկտեմբերի 27-ի նախաքննությունն իրականացրած քննիչները հազիվ թե խուսափեն հանձնաժողովի անդամների հետ հանդիպելուց:

Պարոն Գրիգորյանը չհերքեց եւ չհաստատեց, որ քննիչների հետ հանդիպման գլխավոր նպատակը պարզելն է՝ ծեծե՞լ են արդյոք նրանք Հոկտեմբերի 27-ի գործով ազատ արձակված նախկին ամբաստանյալներին: