Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրդերը ցույց են անում ԵԽ-ի  մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
exxv

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵԽԽՎ-ում  ելույթ է ունենում իր մայրենի  լեզվով : Այսօրվանից թուրքերենը ԵԽԽՎ պաշտոնական լեզուներից մեկն է: Նա մինչ  խոսում էր Թուրքիայի ժողովրդավարական արժեքների, դարավոր մշակույթի , Սիրիայից փախստականների համար տուն դառնալու մասին, ԵԽ –ի շենքի մոտ ակցիան են անում քրդերը, որոնց մի մասն այստեղ էր եկել Գերմանիայից : Նրանք  մեղադրում են Թուրքիայի իշխանություններին`  ֆաշիստական նկրտումների համար : Ի դեպ, երբ Թուրքիայի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության  պատգամավոր  Քյուրքչու Էրդողլուլը   հարց տվեց , թե որքանով է անվտանգ Սիրիայից փախստականների համար  երկիրը,  որտեղ քրդերը կորցնում են իրենց տները, Դավութօղլուն խորհուրդ տվեց հարցը տալ թուրքերեն, եթե նա ներկայացնում է Թուրքիան: Պատգամավորը հարցը տվեց անգլերեն :  Դավութօղլուն հայտարարեց, որ սիրիացի փախստականների համար շատ լավ է, ու նաեւ իրենք շարունակելու են պայքարը  ահաբեկիչների դեմ, եւ որեւէ մեկը չի կարող դարձնել  Թուրքիան Սիրիա : Ի դեպ, Ահմեդ Դավութօղլուն  տարածաշրջանային լարվածության մասին խոսելիս նշեց ոչ միայն Աբխազիան, Հարավային Օսեթիան, Լեռնային Ղարաբաղը, այլեւ Նախիջեւանը : «Լեռնային Ղարաբաղում բռնությունների ահագնացումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ԼՂ-ում ստատուս քվոն հնարավոր չէ պահպանել, որ տեղի է ունեցել կրակի դադարեցման համաձայնության խախտում, իսկ այժմ լարվածություն է նկատվում նաև Նախիջևանում»,-ասաց նա` Հայաստանին մեղադրելով Թուրքիայի նկատմամբ ագրեսիա սանձարձակելու համար։ Այս մասին հաղորդում է «Ա1+»-ի թղթակիցը Ստրասբուրգից։