Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ նախագահը անդրադարձավ ապրիլյան պատերազմին

Քաղաքականություն
pace-pedro-Argamunt

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի օրակարգը հաստատվեց , եւ  Պանամյան փաստաղթերի պատճառով ստեղծված  իրավիճակը մնաց որպես ընթացիկ  քննարկվող թեմա : Այնուամենայնիվ, նիստի սկզբում ԵԽԽՎ  նախագահ Պեդրո Ագրամունդը  անդրադարձավ  ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան լարվածությանը :  Այս մասին հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը: Ագրամունդը  դատապարտեց տեղի ունեցածը  եւ ցավակցեց զոհերի հարազատներին : «Կրակը դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության հստակ կոչերի շնորհիվ փխրուն հրադադար հաստատվեց: Ես դարձյալ համոզմունք եմ հայտնում, որ երկու կողմերը պետք է ապահովեն ղարաբաղյան հակամարտության դեէսկալացիան, բռնությունը վերացնելու անհրաժեշտությունը եւ հարգեն կրակի դադարեցմանա համաձայնությունը»,- նշեց ԵԽԽՎ նախագահը: Պեդրո Ագրամունդը  վերահաստատեց իր տեսակետը` ի պաշտպանություն տարածքային ամբողջականության, բայց այս անգամ չօգտագործեց` Ադրբեջանի անունը, այլ թե պաշտպանում է ԵԽ անդամ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը : ԵԽԽՎ նախագահը ընդգծեց, որ իր ղեկավարած կառույցը չունի լիազորություն ԼՂ խնդրի լուծման, բայց կարծում է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է նպաստել հարցի կարգավորմանը : « Մենք պետք կառուցենք կամուրջներ »,- ասաց նա` նաեւ պատվիրակներին կոչ անելով լինել մաքսիամալ  զգուշավոր իրենց ելույթներում : Ի դեպ, խախտելով ավանդույթը`  Պեդրո Ագրամունդը այս նստաշրջանի ընթացքում ասուլիս չի տալու :