Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե հրազդանցին ընտրակաշառք է ստացել, ընտրախցիկում թող գնահատի իր միայնությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol-Pashinyan1

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ լրագրողների հետ: Մինչ այդ նա շտաբի դիմաց հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր հրազդանցիներին գնալ ընտրատեղամասեր՝ քվեարկության: Այնուհետեւ, մամուլի ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղ առավոտից մինչեւ ժամը 14:30 ընտրողների մեծ հոսք կար ընտրատեղամասերում. «Ընտրատեղամասերի մեծամասնությունում ունեինք խնդիր, որպեսզի ապահովեինք առնվազն տասնհինգ ընտրողի ներկայությունը ընտրատեղամասում: Նշված ժամից հետո տաս րոպեն մեկ, հազիվ մեկ ընտրող էր մտնում ընտրատեղամաս: Սա նշանակում է, որ այն ընտրողները, որոնք որեւէ շահագրգռվածություն են ունեցել ու եկել են ընտրատեղամասեր, այդ հոսքը դադարել է. հիմա գալու են նրանք, որոնք ավանդական ընտրական մեխանիզմներով կապված չեն»: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե Հրազդանի ընտրողը քվեարկելու է փողով, դա մի իրավիճակ է, իսկ հակառակի դեպքում՝ կլինի ազատ կամարտահայտություն. «Մեր հույսն այն է, որ հրազդանցին, թեկուզ եթե ընտրակաշառք է ստացել, միայնակ մնալով ընտրախցիկում՝ գնահատի իր միայնությունը ու ազատ քվեարկություն անի: Հիմա կարեւոր է մի բան՝ ըստ ի՞նչ կողմնորոշմամբ են քվերակելու հրազդանցիները, սա է կարեւոր, եթե փողով են անելու, ապա կանխատեսումները լավը չեն կարող լինել»: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մասնակիցների թվի տատանումները խիստ մեծ են. «Ահազանգեր մենք ստացել ենք առավոտից: ԿԸՀ-ն այս պահին որեւէ տվյալ չի հաղորդում, մինչդեռ մեր՝ realelection.amկայքի տվյալներով ժամը 13:00-ի դրությամբ 13289 քաղաքացի ընտրության է գնացել, ժամը 15:00-ի դրությամբ՝ 18հազարից ավելի,  16:00-ի դրությամբ՝  20 587 ընտրող: Ի դեպ, 16:20-ի դրությամբ նրանց թիվը  397-ով ավելացել է»: Ընդհանուր գնահատական տալով՝ նա նշեց, որ ընտրությունների ընթացքում եղել են ընտրակաշառք բաժանելու դեպքեր, բաժանվել են նյութական ծառայություններ, ու դրանք եղել են մեծ ծավալներով: