Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ պատգամավորները՝  Սեյրան Օհանյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-HHk-patgamavor-Artak-zaqaryan

Քիչ առաջ ավարտվել է   ՀՀԿ խորհրդի նիստը, որին մասնակցել է  Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկվել է ռազմական ընդհանուր վիճակը:  Նիստը եղել է դռնփակ: ՀՀԿ անդամների  հավաստմամբ՝ քննարկվել  է միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  ապրիլմեկյան իրադարձություններն ու դրանից հետո ստեղծված իրավիճակը: «Խոսել ենք այն մասին, ինչը վերջին օրերին խոսում ենք: Շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի տեղեկատվությունը ստանայինք նաև պաշտպանության նախարարից: Այն, ինչ պաշտոնական մամուլում մինչև հիմա կարդացել եք, այդ շրջանակներում է եղել խոսակցությունը»,-դուրս գալով կուսակցության գրասենյակից  «Ա1+»-ի հետ զրույցում նշեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արտակ Զաքարյանն էլ  չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել: Նա  նշեց միայն հետևյալը. « Ընդհանուր իրավիճակն է քննարկվել՝ հետագա անելիքներով հանդերձ: Եթե դռնփակ նիստ է եղել ու ես հիմա պետք է ամբողջը ձեզ ներկայացնեմ, ապա դռնփակի իմաստ  չկա: Ամեն ինչ իր բնական հունի մեջ է, իր բնական հունով շարժվում ենք առաջ: Ներկայացվել են իրականացված և իրականացվելիք աշխատանքները»,-ասաց նա: Մեր այն հարցին, թե  հնարավո՞ր է, որ սահմանին կրկին լարված  իրավիճակ է, ինչն էլ պատճառ է հանդիսացել նման հանդիպման համար, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Մենք պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած զարգացումների: Լարվածության վերաբերյալ ամեն օր  ՊԲ-ն և ՀՀ  ԶՈՒ-ն  տեղեկատվություն է ներկայացնում հասարակությանը, բայց, իհարկե, ամեն ինչ վերահսկողության տակ  է և ամուր պաշտպանական պատրաստվածությամբ»,-եզրափակեց նա: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընդհանրապես չպատասխանեց որևէ հարցի՝ ասելով, որ շտապում է: Մանրամասները՝ տեսանյութում: Diana- nkar HHK patgamavor Samvel Nikoyan