Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւան-Գառնի- Գեղարդ ճանապարհը բաց է. գառնեցիների պահանջը բավարարվել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bnaaa-1

20.00 Այս պահի դությամբ գառնեցիները բացել են ճանապարհը։ Նրանց պահանջը բավարարվել է, շինարարական տեխնիկան դուրս է բերվել կիրճից։ Բնակիչները սակայն նշում են, որ իրենք վերջնական հաղթանակ կտանեն այն ժամանակ, երբ ծրագիրը չեղյալ հայտարարվի։ 19.13 Արդեն 8 ժամ է փակ է Երեւան-Գառնի Գեղարդ ճանապարհը: Բնակիչներն այնքան ժամանակ են փակ պահելու ճանապարհը, մինչեւ շինարարական տեխնիկան դուրս բերվի կիրճից: 14.15. Բնակիչներից մի քանիսն այս պահին նստել են ասֆալտին։ Նրանք նստեցին այն ժամանակ, երբ ոստիկանները շղթա կազմած՝ որոշեցին բացել ճանապարհը։ Այս պահին բազմաթիվ ոստիկաններ են հավաքված, սակայն բնակիչներն արհամարհում են ոստիկանապետի հորդորները։ Ոստիկանները շուրջկալել են բնակիչներին bb bnakichgar bnaaa 12. 25. Ոստիկանության ներկայացուցիչները քիչ առաջ գառնեցիներին հորդորեցին բացել երթեւեկությունը, հակառակ դեպքում կդիմեն օրենքով սահմանված կարգով գործողությունների։ Կոտայքի ոստիկանապետը չմանրամասնեց, թե որոնք կլինեն այդ գործողությունները, իսկ գառնեցիները ոստիկանների հորդորին պատասխանեցին ծափերով և բացականչություներով։ Բողոքի ակցիան շարունակվում է։ 11.59. Գառնի գյուղի բնակիչներն այս պահին փակել են ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել Ազատ գետի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ Ազատ գետի ջուրը պետք է վերցվի խողովակի մեջ  և ուղղվի դեպի Արարատի Քաղցրաշեն և Նարեկ գյուղերը: Բնակիչները պահանջում են, որ այստեղ ժամանի կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ նա այստեղ իր շահը ունի, քանի որ այդ ջրով ոռոգվելու են նրան պատկանող հողատարածքները, ինչպես նաև այդ ջուրը գնալու է նրա ձկնաբուծարանները: hhh Այստեղ է ժամանել Կոտայքի ոստիկանապետը: Նա բնակիչներին հորդորում է բացել ճանապարհը, սակայն բնակիչներն անդրդվելի են: Նշում են, որ այստեղ են մնալու այնքան ժամանակ մինչև տեխնիկան դուրս չբերվի կիրճից: Hovik Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը գտնվում է ՌԴ-ում։ hovvik hovvv