Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին,մեկ հոգու մասին դեռ լուր չկա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitledդդդդ

Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել զոհվածների մարմինների փոխանակում: Մեզ փոխանցվել է 18 զինծառայողի մարմին, մեկ հոգու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանի խոսքով, Արցախը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով նույնպես դիակներ է փոխանցել: Դրանք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքեով զոհված ադրբեջանցիների դիակներն են: Չնայած դրանց հանձնմանը, ագրեսիայի մասնակիցների նկատմամբ ԼՂՀ-ում քրեական գործեր են հարուցված: Վիկտոր Քոչարյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների այն հաղորդումները, թե փոխանակման ժամանակ հայկական դիրքերից կրակոցներ են հնչել: