A
A
Ակցիա ԱԳՆ-ի դիմաց (տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, այս պահին, ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործության դեմ բողոքի ակցիա է ընթանում: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Փառք հայոց մայրերին», «Բանակցությունները Ադրբեջանը պետք է խնդրի», «Ղարաբաղը մերն է»: Վանկարկումները հնչում են՝ ինչպես հայերեն, այնպես էլ՝ անգլերեն լեզվով: Նրանք համանախագահներից պահանջում են ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Արտգործնախարարության շենք են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք լուռ մտել են շենք: Ակցիայի մասնակիցները պարզել են նաեւ՝ «Ղարաբաղն անկախ է», «Մենք ենք Արցախը», «Stop terrօrism», «Ալիեւ մարդասպան» գրությամբ ցուցապաստառներ: