Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամանդիրն ու իր զինվորները (լուսանկարներ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rob5-1

Մարտական այս հենակետում երկար ժամեր գտնվելու դեպքում անգամ չես կարող գուշակել, որ օրեր առաջ նրա մատույցներում թեժ մարտեր են ընթացել։ Դրա մասին գուցե մատնեն ականանետի հարվածների տեղերը, սակայն հակառակը քեզ կհամոզեն դիրքի զինծառայողներն ու Կամանդիրը (այդպես են վաշտի հրամանատար Արման Իսկանդարյանին դիմում զինվորները)։ 8 տարի շարունակ դիրքերում անցկացող կապիտանի ժպիտը խոսում է ներքին հանգստության մասին, գիտի՝ դրանից շատ բան է կախված, հոգատարությունը զինվորների նկատմամբ ամենակարևորն է, եղբայրների մեջ այլ կերպ չի էլ կարող լինել։ Զինվորները զարմանում են՝ ինչու են քաղաքացիականներն այդքան անհանգիստ. իրենց վիճակի մասին չդադարող հարցուփորձից են հասկացել։ Նրանց շարժուձևն ու վարքը կոչ է դիրքերից ներքև՝ հանգիստ լինելու, քանզի իրենք են այստեղ։ rob rob1 rob2 rob4 rob5 rob6 rob3 rob7 rob8 rob9 rob10 rob11 rob12 rob13 rob14 rob15 rob16 rob17 rob18