Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղեկատվական պատերազմ՝ Հայաստան-Ադրբեջան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4e479f2d31f1544a5c3e34ebf0a97bc3

Օպերատիվ, զուսպ, գրագետ և հավասարակշռված: Տեղեկատվական դաշտում տեղի լրատվամիջոցների աշխատանքը   վերջին օրերին փորձագետներն  այսպես են գնահատում, միևնույն ժամանակ առանձնացնելով որոշակի թերություններ: «Համ նյուզմեյքերները, այսինքն այն  մարդիկ, ովքեր ելույթ են ունենում,  համ լրատվամիջոցները չափից դուրս ներքին շուկայի վրա են միշտ աշխատում, այսինքն մենք գրում ենք, խոսում ենք, ելույթ ենք ունենում ավելի շատ Հայաստանի համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է տեղեկատվական տոխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: samo Այս օրերին  հայկական լրատվամիջոցները հրապարկում էին մեծամասամբ  միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն: Այլ  հարց է, որ  որոշ դեպքերում այդ տեղեկատվությունը ոչ ամբողջությամբ էր թափանցիկ, ելնելով՝ անվտանգության  նկատառումներից: Այդուհանդերձ, որոշ լրատվամիջոցներ որպես սկզբնաղբյուր օգտվում էին ադրբեջանական կայքերից: Այս կապակցությամբ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մեզ հետ զրույցում ընդգծեց. «Մեկ միլիոն անգամ զգուշացվեց, որ որևէ անհասկանալի, առավել ևս հասկանալի ադրբեջանական ու թուրքական աղբյուրներին հղում չանեք, ոչ մի բան չկիսվեք ֆեյսբուքում, բացատրեցին, մի միլիոն հոգի ասեցին, միևնույնն է կան դեռ մեկ երկու հոգի, որ հղումներ անում են ադրբեջանական կայքերին ու լրատվամիջոցներին»: Հակադիր կողմի հրապարկումներից  օգտվելու կամ չճշտված և ոչ հավաստի  տեղեկատվություն հրապարկելուց խուսափելու համար փորձեգտները խորհուրդ են տալիս փոխել պետական գերատեսչություն-լրատվամիջոց  փոխհարաբերությունները, այսինքն դուրս գալ մամուլի հաղորդագրություն տարածելու աշխատելաոճից: «Շատ ավելի աշխուժացնելու , դինամիկա մտցնելու համար ՊՆ-ն և ԱԳՆ-ն պետք է անցնեն  բրիֆինգների ոճին, այսինքն օրը մեկ անգամ կամ նույնիսկ 2 անգամ հանդիպեն լրագրողների հետ, պատասխանեն հարցերին»,-նկատում է պարոն Մարտիրոսյանը: Տեղեկատվական պատերազմում    պակաս կարևոր չէ  նաև արտասահմանյան լրատվամիջոցների դերակատարությունը: Ղարաբաղյան իրադարձությունների լուսաբանման և մեկնաբանման առումով  ըստ Սամվել Մատիրոսյանի՝  հայկական կողմը համեմատաբար շահեկան դիրքերում է գտնվել, սակայն այստեղ ևս խնդիր կա: «Պաշտոնական հայտարարությունների մի մասը, եթե ոչ մեծ մասը, Արցախի կողմից է արվում, Հայաստանի դերը կոնֆլիկտում միշտ չէ, որ հասկանալի է և  միշտ չէ, որ ամեն ինչ Երևանի կողմից է հայտարարվում, իսկ արտասահմանյան  ծանրակշիռ շատ լրատվամիջոցների համար Բաքվի հակառակ կողմը Երևանն է, իրենք Արցախը չեն ընկալում»,-ասաց նա: Իսկ Կարեն Քոչարյանը չի կիսում այս տեսակետը: Նա կարծում է, որ  և ռուսական և եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցները հիմք են ընդունում  և այն կողմը  և մյուս կողմը: «Ճիշտ հասկացեք՝ այդ լրատվամիջոցները ծառայում են իրենց պետության շահերին: Մեկը հիմք է ընդունում Ադրբեջանին, մյուսը՝ լրիվ հայերի կողմն է բռնում»-շեշտում է պարոն Քոչարյանը: karen Քարոզչական դաշտում վերջինս  չի ցանկանում թերագնահատել նաև հակառակորդին, սակայն շեշտում է. «Պարզ է, որ  այնտեղ էլ հիմարներ չեն, բայց, համենայն դեպս, նրանց թույլ տված այդ բացթողումները շատ ավելի շատ են, քան այն մեկ-երկու թերությունը, որը մենք նշում ենք մեր լրատվամիջոցների մասին»: Փորձագետները նաև հավելում են՝ քարոզչական դաշտում  հայկական կողմը առայժմ հաղթել է: Մանրամասները՝ տեսանյութում: