Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը վերսկսել է կրակը Մատաղիսի ուղղությամբ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman

Չնայած հայտարարված զինադադարին, արդբեջանցիներն ամբողջությամբ չեն դադարեցրել կրակը հայկական բնակավայրերի ուղղությամբ. այս պահին ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցներ, մասնավորապես Մատաղիսի ուղղությամբ։ «Ա1+»-ի հետ զրույցում Մարտակերտի բնակիչները նշում են, որ ըստ ամենայնի՝ զինադադարի ժամկետն ավարտվեց։։ «Դե մեզ համար սովորական  է»,-ասացին նրանք։ Այս մասին հաղորդում է մեր թղթակիցը Մարտակերտից։ Լուրը հաստատել է նաեւ  ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը ։