Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՀ-ի ուսանողները թարգմանում են առանցքային լուրերը

Հասարակություն
us

Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հայկական բուհերի ուսանողությունը դիմում է Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողական խորհուրդը ապրիլի 2-ին ստեղծեց թարգմանչական խումբ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը տարբեր լեզուներով հանրությանը հասանելի դարձնելու նպատակով: Այս պահին ՀԱՀ-ի 50-ից ավել ուսանողներ թարգմանում են առանցքային լուրեր պաշտոնական հայկական աղբյուրներից տարբեր լեզուներով ( ռուսերեն, անգլերեն , արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ այլն): Համալսարանի ուսանողությունը նաև հավաքում է առաջին անհրաժեշտության իրեր Արցախի սահմանամերձ համայնքներ ուղարկելու համար: Ապրիլի 5-ին ժամը 15:00-ին ՀԱՀ ուսանողական խորհուրդը կհավաքվի աշխատանքները իմի բերելու և հետագա հանձնարարականներ բաշխելու նպատակով: ՀԱՀ հանրային կապերի բաժին