A
A
Հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը (տեսանյութ)
Հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Զոհերից երկուսը գյուղապետեր են։ Կան նաեւ վիրավորներ։ Ջոկատը երեկ էր ընդամենը մեկնել Արցախ։ Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում մոմավառություն է այսօր անցկացվել՝ զոհվածների հիշատակին։ Նշենք, որ Sputnik.co կայքը ավելի վաղ հայտնել էր, որ անօդաչու սարքն ընկել է զորամասերից մեկի մոտ ու ականատեսների խոսքով` պայթել է, կան վիրավորներ։ ՀՀ պաշպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիային հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ: Sputnik Հայաստան http://sputnik.co.am/karabah/20160404/2761007.html#ixzz44sanjis7 Տեսանյութը պատրաստվել է երեկ։