Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անաստասիա Գալուստյանը մտել է հաջորդ փուլ

Սպորտ
gex

Հայաստանի գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը հաջողությամբ հաղթահարեց աշխարհի առաջնության առաջին փուլը: Բոստոնում ընթացող մրցաշարում այսօր գիշերը կայացավ կանանց մենասահքի պարտադիր ծրագիրը: Անաստասիա Գալուստյանը վաստակեց 53,24 միավոր եւ զբաղեցրեց 20-րդ տեղը: Այդպիսով, նա ընդգրկվեց այն 24 գեղասահորդուհիների շարքում, որոնք կմասնակցեն ազատ ծրագրի մրցումներին: