Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տիկին Հերմինեից տուժածները»՝ կառավարության մոտ (տեսանյութ)

Հասարակություն
bnakich-2

Այսօր Կառավարության շենքի մոտ էին հավաքվել «Նորաշեն 2007» կոոպերատիվից տուժած քաղաքացիները։ Նրանց պահանջում են 8 տարի առաջ իրենց կողմից վճարված գումարի դիմաց տալ իրենց բնակարանները։ «5 տարի է՝ դատավարություն է ընթանում։ Սա կազմակերպված թալան է ժողովրդի դեմ։ Այդ նույն վաշխառուները, որ մեր բնակարանները գրավադրել են իրենց մոտ, անօրինական կերպով կեղծ գործարքներ են կնքել։ Սկսած Քննչականից խաբել են, թե կտանք բնակարանները ետ, մի բողոքեք մեր դեմ։ Դա դատավարություն չի կարելի համարել, կազմակերպված շոու էր»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արուսյակ Վանյանը։ Այս ողջ ընթացքում նա ստիպված վարձով է բնակվում՝ մնացած տուժած բնակիչների նման։ «Ես շարունակում եմ միլիոններ կորցնել, շարունակում եմ տուժվել»։ Մեկ այլ բնակիչ՝ Մելիք Շահինյանը, 61 մլն դրամ գումար է այն ժամանակ տվել՝ 5 բնակարան ձեռք բերելու համար։ «Կառավարությունից մեր բնակարաններն ենք պահանջում։ Մեզ համար պարզ երևում է, որ դատարանի վրա վերևից ճնշում կա»,-ասաց նա։ «Վաշխառուների մեջ կան բարձր պաշտոնյա մարդիկ»,-իր հերթին նշեց տուժածներից Հայկ Համբարձումյանը։ Հարցին՝ ովքե՞ր են, ասաց. «Օրինակ, ԱԺ փոխխոսնակը»։ Մեկ այլ բնակիչ էլ մանրամասնեց. «Տիկին Հերմինեից տուժածներն ենք։ Արդեն հոգնել ենք ամեն ինչից։ Եթե այս հարցը չլուծվի, թողնելու ենք, գնանք այս երկրից։ Արդեն դիմել ենք բոլոր դեսպանատներին։ Խեղդում են, չեն թողնում ոչինչ։ Մարդ տանջվի, քրտինքով տուն ստեղծի, այդ հարուստները, որ ամեն ինչ ունեն, չեն թողնում, որ մի հասարակ տուն ունենանք։ Ամեն ինչ տիկին Հերմինեն վերևից տիկնիկայինի նման ղեկավարում է։ Այս երկրում միայն Սերժ Սարգսյանը կարող է այս հարցը լուծել, այն էլ՝ եթե ցանկանա»։ Նրանք դիմել են բազմաթիվ ատյանների, սակայն ասում են՝ ամեն ինչ սուտ է։ bnakich 1