Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարապետյան- Սենեկալ հայկական զույգը 27-րդն է աշխարհում

Սպորտ
sport-gexasahq

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգն անհաջող հանդես եկավ Բոսթոնում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնությունում: Այսօր գիշերը կայացած կարճ ծրագրում մեր գեղասահորդները վաստակեցին 47,11 միավոր եւ 30 մասնակիցների մեջ զբաղեցրին 27-րդ հորիզոնականը: Այդպիսով, նրանք չկարողացան մտնել եզրափակիչ փուլ եւ ավարտեցին ելույթները: Տղամարդկանց մենասահքում հանդես եկած Սլավիկ Հայրապետյանը նույն ծրագրում 49,36 միավորով գրավեց վերջին՝ 30-րդ տեղը, եւ նույնպես դուրս մնաց հետագա պայքարից: Այսօր տեղի կունենա կանանց մենասահքը, որին կմասնակցեն 38 գեղասահորդներ: Մեր ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը հանդես կգա 5-րդ ենթախմբում: