Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրազդանը կկարողանա կանխել հանրապետական բանդայի «հաղթարշավը». ԺՀԿ

Քաղաքականություն
sasun

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության    կոչն  ի պաշտպանություն Սասուն  Միքայելյանի ԺՀԿ-ի գնահատականներով գործող  վարչախումբն իր իշխանավարման ընթացքում  ամբողջապես  կազմաքանդեց  ընտրական  համակարգը, որի վերջին հանգրվանը 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեն էր, իսկ ընտրական օրենսգրքով  հայտ է ներկայացվում  քրեաօլիգարխիկ  համակարգի անփոփոխելիությանը:  Պլանավորված հրեշավոր ծրագիրը  կանխելու  միակ ճանապարհն իրական ընդդիմադիր ուժերի  և  ժողովրդի համատեղ ակտիվ պայքարն է: Այդ  ճանապարհին Հրազդանի քաղաքապետի ընտրությունը  կարող է դառնալ  տվյալ համագործակցության  լավագույն փորձությունը: ԺՀԿ-ն համոզված է, որ Սասուն Միքայելյանն իր անցած ճանապարհով, Հայրենիքի նվիրվածությամբ կարող է դառնալ ընդդիմության համախմբման մերանը և Հրազդանի ժողովուրդը, տեսնելով միասնականություն, կկարողանա կանխել հանրապետական բանդայի «հաղթարշավը», տեր կկանգնի քվեին և կունենա իր քաղաքապետին՝ ի դեմս Սասուն Միքայելյանի:   «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության     քաղաքական խորհուրդ 29.03.2016թ