Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինական հակամարտությունը նրան վերադարձրեց հայրենիք (տեսանյութ)

Հասարակություն
ukrainahay

Տարիների բացակայությունից հետո  Լեւոն Հովակիմյանին  1,5 տարի առաջ  հայրենիք  է վերադարձրել ուկրաինական հակամարտությունը:  Լեւոն Հովակիմյանը 1978 թ-ից բնակվել է Լուգանսկում։   Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է. «Պետք է շտապ հանեին ինձ այնտեղից, հնարավոր չէր մնալ, որովհետեւ այնտեղ  շիլափլավ էր արդեն, իմ վրա էր որսը գնում»: Ոսկերիչ-արծաթագործ Լեւոն Հովակիմյանը չի սիրում, երբ իրեն Հայաստանում փախստական են անվանում:  Նա երազում է այստեղ էլ իր սեփական արտադրամասը բացել, ինչպես նաեւ բարեգործությամբ զբաղվել։ 35 տարուց ավելի դրսում ապրած  Լեւոն Հովակիմյանը Հայաստանում արժեքների փոփոխություն է նկատում. «Մի քիչ երիտասարդությունն է փոխվել, հարազատությունն է փոխվել, ուրիշ արժանիքներ, ուրիշ չափանիշներ ունեն արդեն հարգանքի»: Բարեկամներին նեղություն չտալու համար Լեւոն Հովակիմյանն արդեն մի քանի ամիս է՝ տեղափոխվել է «Առաքելություն Հայաստան»-ի սոցիալական տուն: Ասում է՝ հիմա սա է իր տունը, իսկ հարեւանները՝ հարազատները:   Այստեղ  տարիքով ամենաերիտասարդն է,  ուստի բոլոր գործերն իր վրա է վերցրել: 69-ամյա Լեւոն Հովակիմյանը սիրում է կրկնել, թե 100 տարի է ապրելու՝ մինչեւ ավարտին հասցնի բոլոր կիսատ գործերը։  Իսկ հիմա  մի ցանկություն ունի՝  նույն սեղանի շուրջ նստել երեխաների եւ թոռների հետ, որոնք ճակատագրի բերումով աշխարհի տարբեր անկյուններում են: Մանրամասները՝ տեսանյութում