Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-Թուրքիա հարաբերությունների ազդեցությունը ԼՂ խնդրի վրա

Քաղաքականություն
putin-1

«Սենթրալ Էյժա-Քոքասիս» վերլուծական հաստատության ֆորումում քննարկվել է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ազդեցությունը Կենտրոնական Ասիայի, Կովկասի, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: Ըստ ֆորումի մասնակիցների, Ռուսաստանը և Թուրքիան միշտ էլ համաձայնել են էներգիայի և ընդդիմադիր խմբավորումների առումով: Սակայն Սիրիայի կառավարության շուրջ այս երկու երկրները միշտ էլ  տարաձայնություններ են ունեցել, ինչը վտանգավոր է տարածաշրջանի համար: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի համար ևս մեկ մեծ խնդիր է, ի հավելումն ներգաղթյալների խնդիրներին, Եվրամիություն մուտք գործելու ջանքերին և երկրում ընդդիմության դեմ պայքարի խնդրին: Ռուսաստանը ներկայումս նույնպես շատ խնդիրներ ունի, սակայն նոր հնարավորություններ է փնտրում: Ռուսաստանը ներկայացրել է ազգային անվտանգության նոր ծրագիր, ինչի գերագույն նպատակն է բոլորին ցույց տալ դրա հզոր լինելու հանգամանքը: «Սենթրալ Էյժա-Քոքասիս» վերլուծական հաստատության նախագահ Ֆրեդրիք Սթարրի խոսքերով, ռուս-թուրքական հարաբերությունները մեծապես ազդում են հայ-ադրբեջանական հակամարտության վրա: «Ռուս-թուրքական հարաբերությունները մեծացնում են տարածաշրջանի անկայունությունը: Այս ամենի արդյունքում Հայաստանը լայնորեն զինվում է և ավելի ընկղմվում Մոսկվայի ազդեցության տակ, ինչին իմ կարծիքով, Թուրքիան շուտով կարձագանքի: Ադրբեջանը բարդ իրավիճակում է հայտնվել։ Նավթամուղը խոշոր ծրագիր է, և եթե դրությունը վատթարանա, այն սպառնալիքի տակ կհայտնվի»: Սթարի խոսքերով, Արևմուտքը պետք է արձագանքի այս իրադարձություններին, սակայն դեռևս ձեռնպահ է մնում: Խորհրդային Միության փլուզումից հետո ռուս-թուրքական հարաբերությունները նշանակալի դեր են ունեցել տարածաշրջանի համար: Մի կողմից Հայաստանը Թուրքիայի հետ գրեթե հարաբերություններ չունենալով՝ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից: Մյուս կողմից էլ՝ Ադերբեջանը Թուրքիայի հետ գերազանց հարաբերություններ  ունի։ Ինչպես էրդողանն է նշել, երկու երկրների միջև նույնիսկ տնտեսական համագործակցության աճ կարող է լինել: Ըստ ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսական և Եվրասիական բաժնի ղեկավար Օլգա Օլիքերի, Ադրբեջանը Ռուսաստանից զենք է գնում, մինչդեռ Հայաստանը Ռուսաստանից անվճար է զենք ստանում, ինչը բացասաբար է ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: «Սենթրալ Էյժա-Քոքասիս» վերլուծական հաստատության տնօրեն Սվանթե Քորնելլն էլ անդրադարձել է այս լարված իրավիճակի ազդեցությանը Ղարաբաղի հարցում: «Կարծում եմ այս ամենը արդեն իսկ անկայուն տարածաշրջանը ավելի են անկայունացնում: Նկատում ենք զգալի և ակտիվ փոփոխություններ արտաքին քաղաքական ուժերի միջև: Այժմ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հիմնական ազդեցությունը կլինի Ադրբեջանի և Հայաստանի վրա: Չի բացառվում, որ Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի կարծիքների հակասությունը տարածվի նաև Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ»: Ավելին՝ «Ամերիկայի ձայն»-ում