Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ «Դվին» հյուրանոցի առաջին հարկում

Հասարակություն
hrdeh

Մարտի 25-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Դվին» հյուրանոցի առաջին հարկում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին: Ըստ նախնական տվյալների այրվում է 10 քմ փայտյա ամրակապում. տուժածներ չկան: Հրդեհը տեսանելի է մայրաքաղաքի կենտրոնի բոլոր կետերից։