A
A
«Զվարթնոց»-ում արտակարգ իրավիճակ է. ռումբի մասին լուրերը ճշտվում են
«Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակ է. Հայաստանի իրավապահ մարմիններում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մոսկվա ինքնաթիռը պայթելու է։ Օդանավակայան են ժամանում ոստիկանության, ԱԱԾ, ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները։ «Մենք ահազանգ չենք ստացել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ աշխատակիցը։ «Տեղեկությունը ստուգվում է»,-միայն այսքանն ասաց ոստիկանության Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։