Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոց»-ում ավելի զգոն են դարձել

Կարևոր լուրեր Հասարակություն
chvert

Երեկ Բրյուսելում իրականացված ահաբեկչություններից հետո  «Զվարթնոց» օդանավակայանում չվերթների գրաֆիկի փոփոխություն չի եղել: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը: Հարցին, թե անվտանգության լրացուցիչ միջոցառումներ կիրառվու՞մ են օդանավակայանում, թե ոչ, պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ «Զվարթնոց»-ում անվտանգության աշխատակիցները միշտ էլ խիստ հսկողություն են իրականացնում. «Բնականաբար, յուրաքանչյուր նման դեպքից հետո ավելի աչալուրջ եւ զգոն ենք դառնում: Համենայնդեպս, խստացումներն այնպես են արվում, որ ուղեւորներին հավելյալ անհարմարություններ չպատճառվեն»,-եզրափակեց նա: