Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Մովսիսյանը հաղթել է բոլոր պարտիաներում

Սպորտ
sport-chess

Հայաստանի շախմատիստ Կարեն Մովսիսյանը հաջողությամբ է հանդես գալիս իսպանական Սան Սեբաստիան քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարում: Արդեն կայացել է երեք տուր: Մեր գրոսմայստերը հաղթել է բոլոր մրցակիցներին եւ մի խումբ շախմատիստների հետ բաժանում է 1-9-րդ տեղերը: Այսօր նա սեւ խաղաքարերով կհանդիպի միջազգային վարպետ Խայմե Սանտոս Լատասայի հետ: Սույն մրցաշարը կազմակերպվում է 39-րդ անգամ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Առաջին երեք տեղերը կպարգեւատրվեն գավաթներով ու համապատախանաբար 1400, 900 եւ 700 եվրոյով: