Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչիկ գյուղում գայլը հոշոտել է քաղաքացուն

Հասարակություն
angry-grey-wolf-new-hd-wallpapers-download-wolf-images

Մարտի 20-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել , որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ը (1941 թ. ծնված), ով  դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և տեղի ուժերով հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ: Պարզվել է, որ Ռ. Հ.-ին վնասել է գայլը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: