Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասպրչիկը կոչ է հղել հակամարտող կողմերին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ղղղղ

ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը երեկ դիտարկում է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով, ապա հանդես եկել հայտարարությամբ. «Ես երկու կողմերից էլ տեղեկատվություն ունեմ սահմանային վերջին զարգացումների վերաբերյալ, եւ լսել եմ նրանց մտահոգությունները: Երկու կողմերն էլ  ընդգծել են, որ գյուղերը շատ մոտ են գտնվում շփման գծին, եւ խաղաղ բնակիչները շատ են տուժել հրադադարի ռեժիմի խախտումից: Նովրուզ բայրամի եւ Զատկի տոների կապակցությամբ երկու կողմին կոչ եմ անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը եւ զերծ մնալ սահմանին եւ շփման գծում գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ տոների կապակցությամբ և տարածաշրջանի ժողովուրդներին մաղթում ամենայն բարիք»: