Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի նեղացրեք մարդուն, դա շատ վտանգավոր է». Լ. Ենգիբարով (տեսանյութ)

Մշակույթ
engibarov3-293x265-1

«Կրկեսում մարդիկ շատ համարներ են կատարում, նրանք ճախրում են գմբեթների տակ, աճպարարություն են անում, տասնյակ առարկաներով, հետո ձեռքերի վրա են կանգնում…հաստատապես գիտեմ, դա սովորելը շատ դժվար է ու բարդ, և բարդ է ոչ թե այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից գիշերները կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն ձեր թևերն ու ձեր աչքերն արյունով կլցվեն: Այս ամենն իհարկե ծանր է, և այնուամենայնիվ վաղ թե ուշ մոռացվում է, միայն մի բան երբևէ չի մոռացվում, երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ, և հասկանում, որ ձեռքիդ մեջ երկրագունդն է»։ engibarov4 Ավելի անկեղծ, քան ինքն իր մասին գրել է Լեոնիդ Ենգիբարովը, երևի թե որևէ մեկը չի ասի: «Ես հայ եմ, ծնվել եմ Մոսկվայում, ինը տարի եղել եմ ռինգում։ Եթե մեկը ապտակի աջ այտիդ, դու նրան մյուսն էլ դարձրու պատվիրանը հիմնավորապես սխալ եմ համարում: Փոխել եմ բազմաթիվ մասնագիտություններ, և երբ 22 տարեկան էի, ինձ մնացել էր արտիստ դառնալ: Գրել սկսել եմ այդ իսկ ժամանակից, ակամա: Ոչ մի գրող չցանկացավ ինձ հետ համագործակցել, և ես ստիպված էի ինքս սցենարիստ դառնալ: Սիրում եմ ծովը, աշունը, Վինսենթ վան Գոգին: Վախենում եմ բարեկեցությունից…»: engibarov1 Մարսել Մարսոն նրան մնջախաղի հանճար էր համարում ու շարժումի մեծ պոետ, իսկ Փարաջանովն ասում էր, որ նա իր դերասաններից միակն է, որին փոխարինելն անհնար է: Քայլում էր ծաղրածուն՝ աշունը սրտում, քաղաքի մեծ ու փոքր փողոցներով ու հորինում էր իր պատմություններն ու նվիրում մարդկանց: Անմիջական ու թափանցիկ նրա հոգին ջերմացնում էր մարդկանց սրտերը: «Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ… Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ` մաքուր ու զարմանալի: Եթե ոչ օրեր, ապա գոնե հազվադեպ ժամեր, լի աստղային լույսով, կամ թեկուզ և րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, լինում են, անպայման լինում են: Հարկավոր է միայն վերհիշել… Հիշում ես, թե երբ ես կատարել ամենահպարտ արարքը, օրն ու ժամը, երբ դու տեսել ես մարդուն, որը հետո դարձել է ամենասիրելին, արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքի պահը, վիշտն ու ցավը ցրող ծիծաղի երջանիկ րոպեները, և մեր կյանքի շատ ու շատ պայծառություն արձակող պահերը մարդիկ անվանում են աստղային… Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում…» engibarov Հանդիսատեսը սիրում ու երկրպագում էր բացառիկ տաղանդով օժտված արտիստին, կոլեգաներից շատերն էլ` նախանձում ու չարանում էին: Իսկ արտիստը չէր հասկանում նրանց աշխարհի սերն ու օրենքը, ու չգիտեր թե ինչպես ապրի նրանց աշխարհում: «Մի նեղացրեք մարդուն, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ գուցե նա Մոցարտ է: Դուք նրան կնեղացնեք ու նա ընդհանրապես ոչինչ չի գրի… ու աշխարհում կպակասեն երաժշտությունը, պայծառ զգացմունքներն ու մտքերը, իսկ սա նշանակում է, որ կպակասեն լավ մարդիկ: Լեոնիդ Ենգիբարովը ծնվեց 1935 թվականի մարտի այս օրը, իսկ կյանքից հեռացավ, երբ ընդամենը 37տարեկան էր: Հեռացավ՝ թողնելով սերունդներին կրկեսային ռեպրիզների ու մանրապատումների տեսագրությունների պատառիկներ, իր դերակատարումները Սերգեյ Փարաջանովի, Հենրիկ Մալյանի, Վասիլի Շուկշինի, Ռոլան Բիկովի ու Թենգիզ Աբուլաձեի ֆիլմերում: Իր հրաշալի նովելներն ու իր ստեղծած աշխարհը, որն ապրում է հավերժ շարունակությամբ: