Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական զինուժը դուրս է գալիս Սիրիայից

Քաղաքականություն
putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ՌԴ հիմնական զինված ուժերը մարտի 15-ից դուրս բերել Սիրիայից։ «Համարում եմ, որ Պաշտպանության նախարարության առջև դրված խնդիրը ընդհանուր առմամբ կատարված է։ Այդ պատճառով հրամայում եմ վաղվանից դուրս բերել մեր զինված ուժերի հիմնական մասը Սիրիայի Արաբական Հանրապետությունից»,-  ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։ Սերգեյ Շոյգուն զեկուցել է Պուտինին, որ ռուսական զինուժը Սիրիայում ավելի քան 2000 զինյալների է ոչնչացրել։

«Սիրիայի տարածում 2000-ից ավելի ավազակ է ոչնչացվել, որոնք Ռուսաստանից էին գնացել այնտեղ, նրանց թվում՝ 17 դաշտային հրամանատար»,- տեղեկացրել է նա:
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից: