Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը պարզաբանումներ է պահանջել «Յունիգրաֆ-իքս»-ից

Հասարակություն
shun

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ լրատվամիջոցներով շրջանառված թափառող կենդանիների վնասազերծման թեմային: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան ծառայություն մատուցող ընկերության գործունեության վերահսկողությունը խստացնել, ինչպես նաև  հորդորել վերջիններին պարբերաբար հանրությանը ներկայացնել իրենց կողմից իրականացվող մասնագիտական գործունեության մանրամասները, որպեսզի բացառվեն տարատեսակ շահարկումները: «Առևտրի վարչությունն այդ ընկերության գործունեության վերահսկողն է ու ձեր գործառույթների շրջանակում է պարզել, թե որքանո՞վ են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը: Եթե «Յունիգրաֆ-իքս»-ը խախտել է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե ոչ, ուրեմն թող բարի լինեն իրենց մասնագիտական գործունեությունն ու մատուցվող ծառայության մանրամասները պարբերաբար ներկայացնեն հանրությանն ու պաշտպանեն իրենց շահերը, հերքեն ապատեղեկատվությունը, եթե դա իրոք ապատեղեկատվություն է», - ընդգծել է քաղաքապետը: Հիշեցնենք, որ Ա1+-ն անդրադարձել էր «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում բաց  թողնված ամլացված շների խնդրին: