Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ ռեկտորի արձագանքը՝ ուսանողի հեռացմանը (տեսանյութ)

Հասարակություն
eph-nkar

ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի ուսանող Հովհաննես Եսայանը ֆիզկուլտուրայի ստուգարքը չստանալու պատճառաբանությամբ հեռացվել է բուհից: «Ինձ միանգամից հեռացնում են` առանց պատշաճ կարգով տեղյակ պահելու, առանց գրավոր ծանուցման, ոչ մի թուղթ չկա, նույնիսկ այս պահին հեռացման հրամանը ես չեմ տեսել»,- ասում է նա։ Հովհաննեսը  կարծում է՝ իրեն բուհից հեռացնելուն նպաստել են համալսարանի բարքերի մասին էլեկտրոնային հարթակում քննադատական իր գրառումները.  «Պետք է դասախոսների սերնդափոխություն տեղի ունենա,  որովհետև ԵՊՀ-ում կան դասախոսներ, որոնք 70-ն անց են, որոնք չեն տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին, խոսում են այնպիսի թեմաներից, որոնք արդեն 10-ամյակներ ծեծվել են»։ Իր վիճակում կարող է հայտնվել ցանկացած ուսանող, որն ունի ազատ մտածելակերպ և քաղաքականապես ակտիվ է։ Իսկ ինքն արդեն վաղուց է՝ ֆակուլտետի ղեկավարության թիրախում է։ «Դեռ 2013 թվականից սկսած դասադուլներ էինք կազմակերպում, ես դեռ այդ ժամանակներից կոչ էի անում մեր մոտի ուսանողությանը՝ եկեք միացեք քաղաքական պայքարին»։ Ուրբաթ օրվանից ուսումնապրոցեսից հեռացված Հովհաննեսը փորձել է պարզաբանում ստանալ ղեկավարությունից, սակայն ոչ ոք նրան չի ընդունել։ Իսկ խնդրին բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի արձագանքն այսպիսին էր։ «Փոխանակ ասեիք լավ սովորողի մասին ձայնագրեմ, իր ստուգարքները չտված երեխային եք պաշտպանում, ամոթ ա։ Ձեր ասելով նշանակում ա, որ ուսումնական պրոցեսը չկատարած մարդուն ես ես դիպլոմ տամ հա՞»։ Կրկին համալսարան հաճախելու հնարավորություն ստանալու խնդրանքով դիմել է Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին։ Նամակն ուսումնասիրվում է։