Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացառիկ գիրք՝ ցեղասպանությանը քրդերի մասնակցության վերաբերյալ (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikolay-nkar

Այսօր կայացավ ԳԱԱ թղթակից անդամ, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի՝ «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը. քրդական գործոնը Արևմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» գրքի շնորհանդեսը։ Առաջին փորձը՝ մասնագիտորեն ներկայացնելու հայ-քրդական հարաբերությունների բնույթն՝ օսմանյան կառավարողների հակահայկական քաղաքականության փաստի հիման վրա։ Հեղինակն աշխատության մեջ ներկայացնում է քրդերի մասնակցությունը Օսմանյան կայսրությունում երիտթուրքական դահիճների իրականացրած Հայոց ցեղասպանությանը, երբ նրանք կանգնեցին երիտթուրքերի կողքին և մինչև վերջ ծառայեցին նրանց։ Բացահայտվում է քրդական օսմանամետ և հակահայկական դիրքորոշման քաղաքական, սոցիալ-տնտեսական և կրոնական դրդապատճառները։ Բացի այդ, ներկայացվում են Արևմտյան Հայաստանի տարածքների նկատմամբ քրդական հավակնությունները և քննարկվում քրդական գործոնի՝ որպես խոչընդոտի, վերաբերյալ Արևմտյան Հայաստանի հիմնախնդրի կարգավորման մեր հայեցակարգը։ «Այս պարագայում միայն ազգային անվտանգությունը չէ. մեր ամբողջ հայ ժողովրդի կեցության հարցն է, պատմական մեր հողերի հարցը։ Սա ընդունեք որպես ահազանգ, ահազանգ ամբողջ հայ ժողովրդին, որ մենք անելիք ունենք։ Համազարկ մեր իշխանություններին, նրանց, ովքեր լուծում են ժողովրդի ճակատագրի հարցը։ Եթե այս ուղղությամբ որևէ քայլ լինի, հայտարարություն կամ ինչ-որ մի քննարկում՝ թեկուզ փակ, մենք իմանանք, որ այդ հարցը դառնում է օրակարգային, այդ դեպքում ես կասեմ, որ իզուր չեմ ապրել»,-նշեց գրքի հեղինակը։ Գիրքը հրատարակվել է Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական վարչության կողմից։