Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստերջացված շունը հղիացել է (տեսանյութ)

Հասարակություն
shun

Ծայրահեղ վախեցած ու հյուծված վիճակում հայտնված շներին կենդանասերները գտել են Ալեք Մանուկյան եւ Խանջյան փողոցներում։   Նրանք  յոթն են այն 40 շներից, որոնք «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում բաց են թողնվել ամլացված: «Բաց են թողել սուր վարակիչ ինֆեկցիայով եւ անգամ պատվաստված ընտանի կենդանին, եթե մի քիչ թույլ իմունիտետ ունեցավ՝ միանշանակ վարակվելու է»,-ասաց «Դինգո» թիմի անդամ Գոհար Մանուշակյանը։ «Դինգո» թիմը  շներին տեղափոխել է կլինիկա. «Ականջն արդեն հեռացվելու է եւ դեմքին էլ հարվածել են, ուռած է»,-ասում է Գոհար Մանուշակյանը։ Ստերջացման ընթացքում վերարտադրողական օրգանները հեռացվում են:  Կլինիկայում կենդանասերներին անակնկալ էր սպասվում. «Իրենց ստերջացրած շան արգանդը կա՛մ նորից աճել է, կա՛մ երկու շաբաթվա մեջ հղիացել է, որը հեքիաթային է, կա՛մ էլ իրենք ուղղակի չեն ստերջացրել, քանի որ շունը  երկու շաբաթական հղիություն ունի»,-ասաց անասնաբույժը։ Կենդանասերները խնդրի լուծումը տեսնում են միայն կենդանիների պաշտպանության մասին օրենքի առկայությամբ, թեպետ հույսեր չեն կապում ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ էլ կառավարության հետ: