Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՃՌԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱԺ-ՈՒՄ

Քաղաքականություն

Աժ-ի խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչների վերաբերմունքը այսօր հնչած դատավճռին միանշանակ չէր: Ահա կարծիքներից մի քանիսը.

Հմայակ Հովհաննիսյան (ագրոարդյունաբերական եւ ժողովրդական միավորում). «ես այդ բնագավառում մասնագետ չեմ»:

Կարեն Կարապետյան (ժող. պատգամավոր խումբ). «ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, պետք է նայել ստատիստիկան, թե նման դեպքերի համար, ով ինչքան է ստացել»:

Գալուստ Սահակյան (միասնություն). «ես ոչ հետաքննությանն եմ ծանոթ, ոչ դատական փաստաթղթերին»:

Սերգո Երիցյան (օրինյաց երկիր). «Այս գործում մութ կետ չպիտի մնա»:

Ֆրունզե Խառատյան (հայկոմկուս). «Թամաշա էր, իսկական թամաշա»:

Արտաշես Գեղամյան (իրավունք եւ միաբանություն). «Դատավճիռը Աղամալ Հարությունյանինը չէր այլ ներկայիս վարչակազմինը»: Ըստ Արտաշես Գեղամյանի ապագայում դատավորը արդարանալու է, ասելու, թե համոզված էր, որ իրականում սպանողը միայն Աղամալը չէր, այլ 6-7 թիկնապահները:«Ծանր է գիտակցել, որ 2 պատկառելի կուսակցություն չպաշտպանեցին մեկն իր հայրենակցին, մեկը իր կուսակցին»:

Դաշնակցությունը պարզվում է, այդ ընթացքում ամեն ինչ արել է, որ խուսափի դատավարության քաղաքականացումից: Ըստ Աղվան Վարդանյանի (դաշնակ) սպանությունը ոչ միայն դաշնակցության, այլ բոլորի խնդիրն էր: Աղվան Վարդանյանը, մեղադրեց հասարակությունը, վկաներին, որ չեկան դատարան եւ հստակ ցուցմունք չտվեցին: Շոտլանդացի Ստիվեն Նյուտոնի ցուցմունքների կապացությամբ նա ասաց, «աղետալի է այն հասարակությունը, որ ապավինում է օտարերկրացու ցուցմունքներին»:

Այնուամենայնիվ դաշնակցությունը դատավարությունից եւ դատավճռից գոհ չի, պատիժը կարող էր ավելի խիստ լինել, ի վերջո մարդ է սպանվել, ասաց Աղվան Վարդանյանը ավելացրեց. «Համոզված եմ, որ հանրապետության նախագահը կամ իշխանությունները որեւէ պատվեր դատարանին չեն տվել:»