Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետանն իր աշխատակիցներին ճոխ է դիմավորել

Պաշտոնական
kax

Այսօր քաղաքապետարան աշխատանքի եկած բոլոր կանանց և աղջիկներին սպասում էր անակնկալների մի ամբողջ շարք: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։ Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ նրանց նախ դիմավորել են Երևանի մնջախաղի թատրոնի դերասանները: Այնուհետև շենքի ներսում՝ գեղարվեստական լուծումներով ձևավորված նախասրահում, տոնին համահունչ տրամադրություն է ապահովել «Երգ-երգոց» հեռուստանախագծի երաժշտախումբը: Երևանի քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ ստացած կանանց ու աղջիկների անակնկալների շարքը շարունակվել է քաղաքապետարանի վարչական շենքի տոնական ձևավորված վերելակում, ուր նրանց ժպտադեմ երիտասարդները դիմավորել են վարդերով ու բեմականացված էտյուդներով: