Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հրավիրվել է Norway Chess-2016 մրցաշարին

Սպորտ
sport-norway-chess

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հրավիրվել է Norway Chess-2016 շախմատի հեղինակավոր մրցաշարին: Մասնակիցների ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն նաեւ աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը եւ Վեսելին Թոփալովը, հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, հնդիկ Պենդյալա Հարիկրիշնան: Մրցաշարի վերջին մասնակցին որոշելու են շախմատասերները: Թեկնածուների թվում ընդգրկվել են չինուհի Հոու Յիֆանը, նորվեգացի գրոսմայստերներ Համերը, Գրանդելիուսը եւ Տարին: Norway Chess-2016 մրցաշարը տեղի կունենա ապրիլի 18-29-ը, Ստավանգեր քաղաքում: