Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեւան» ՔԿՀ-ում խոչընդոտել են դիտորդական խմբի աշխատանքներին

Քաղաքականություն
fefb074f3cf2e04597481eb0fc7981ac

Հայտարարություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը (այսուհետ` Խումբ) 2016թ. մարտի 2-ին ահազանգ ստանալով Դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը և խմի անդամ Արայիկ Զալյանը այց են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ը։ Դիտորդական խմբի անդամները մինչ ազատազրկված անձին հանդիպելը դիմել են ՔԿՀ-ի պետին, որպեսզի վերջինս կազմակերպի դատապարտյալի և Դիտորդական խմբի անդամների հանդիպումը: «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկի պետը հայտնել է, որ Դիտորդական խմբի անդամները իրավունք չունեն հանդիպելու դատապարտյալին, քանի որ նրա վերաբերյալ առկա է սահմանափակում, ծայրահեղ դեպքում կարող ենք հանդիպել նրա հետ քրեակատարողական հիմնարկի ծառայողի ներկայությամբ: Դիտորդական խմբի անդամները պահանջել են ՔԿՀ-ի պետից ներկայացնել իրավական հիմնավորումներ Դիտորդական խմբի աշխատանքների սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ, սակայն պատշաճ հիմնավորումներ այդպես էլ չեն ներկայացվել: Դիտորդական խմբի անդամների հանդիպումը ստիպված կազմակերպվել է ՔԿՀ-ի աշխատակցի ներկայությամբ, ՔԿՀ-ի վարչակազմի կողմից կոպտորեն խախտվել է ՀՀ արդարադատության նախարարի 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 15-րդ կետը, որի համաձայն՝ «Խմբի անդամը ազատազրկվածի հետ կարող է հանդիպել որպես կանոն մեկուսի, իսկ Խմբի անդամի ցանկությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ»: Ելնելով վերոգրյալից Դիտորդական խումբը դիմել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ մարտի 2-ին «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում դիտորդական խմբի անդամներին ազատազրկված անձի հետ հանդիպումը խոչընդոտելու հիմքով հարուցել ծառայողական քննություն և իրավախախտում թույլ տված անձանց ենթարկել համապատասխան պատասխանատվության: Դիտորդական Խումբը բացասական է գնահատում Խմբի աշխատանքներին խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ և դատապարտում «Երևան-Կենտրոն» ՔԿ-ի կողմից դրսևորած մոտեցումը։