Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարսեղ  Բեգլարյանի տեսլականը՝  տնտեսության զարգացման մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
barsex

Գործարար,  «Ֆլեշ» ընկերության սեփականատեր  Բարսեղ Բեգլարյանը  պետության զարգացման համար ունի իր տեսլականը: «Ինչքան հարուստ գործարարներ  ունենանք, ինչքան լավ, ճիշտ գործարարներ ունենանք, այնքան դրանով պետությունը, Հայաստանը ավելի հզոր կլինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս  թվարկում է այն   սկզբունքները, որոնք գործարար աշխարհի ներկայացուցիչների համար  իր  գնահատմամբ՝ պետք է կարևոր լինեն: «Գործարարը նախևառաջ պետք է ստեղծի աշխատատեղեր, պետք է բարեխիղճ հարկատու լինի, նաև իսկական գործարարը  պետք է իր երկրում գործարարություն  անի և իր ունեցած հարստությունը ներդնի միայն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման»: Գործարարների առջև ծառացած հիմնական խնդիրներից պարոն Բեգլարյանը առանձնացնում է հատկապես մեկը. «Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում ձևավորված չի միջին խավը, իսկ դա մեր հարցերի հարցն է: Եթե մենք չունենք միջին խավ, մենք զարգացման ճանապարհը դանդաղ ենք անցնելու: Սա է այսօրվա այն հրամայականը, որին պետք է փորձենք լուծում տալ»,-շեշտեց գործարարը: Հայաստանի տնտեսության վրա ազդում են ոչ միայն ներքին գործոնները: Այս համատեքստում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Էդուարդ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում շեշտեց. «Ռուսաստանի տնտեսական վիճակը շատ է անդրադառնում մեզ վրա և այդ առումով նվազել է և արտահանումը և ներմուծումը: Մեր շուկան շատ փոքր է և շատ զգայուն է այն բոլոր երևույթների նկատմամբ, որոնք դրսում են կատարվում»: Ըստ պարոն Կիրակոսյանի՝ կան այնպիսի ճյուղեր, որոնք այսօր առհասարակ չեն զարգանում: Մինչդեռ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը  դեռևս չի շտապում խոսել տնտեսության զարգացման գերակա ճյուղերի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: