Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանը 2 մլն կփոխանցի. համաձայնագիրը ստորագրվեց (տեսանյութ)

Հասարակություն
vardan11

Հակոբյանների եւ Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչներն այսօր հաշտության համաձայնագիր ստորագրեցին: Ըստ այդ համաձայնագրի՝ 2013 թ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործով Վարդան Պետրոսյանը Հակոբյան ընտանիքին փոխանցում է 2 մլն դրամ՝փաստաբանական ծառայությունների համար՝ պայմանով, որ դրանից հետո որեւէ պահանջ չի ներկայացվելու նրա դեմ: «Այս հաշտությունները կնքվել են զուտ հայցերի շրջանակներում, գումարի պահանջի մասերով: Կյանքում իրենք կհաշտվեն, թե ոչ, դա արդեն իրենց խնդիրն է: Բայց ես կարծում եմ, որ Վարդան Պետրոսյանի հոգու խորքում կա ինչ- որ բեռ ծանրացած, եւ ես կարծում եմ՝ ինքն այդ բեռից պետք է ազատվի»,- «Ա1+»-ին ասաց Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը: Հիշեցնենք, որ ավտովթարի հետեւանքով Հակոբյան ընտանիքի երկու երիտասարդներ մահացել էին: Գործով որոշումը կհրապարակվի մարտի 15-ին: Վարդան Պետրոսյանի պաշտպանը նշում է՝ հաշտության համաձայնագիրը ստորագրելով ավարտվեց Հակոբյան ընտանիքի՝ ընդդեմ Վարդան Պետրոսյանի գործը, բայց դրանով չի ավարտվել Վարդան Պետրոսյանն ընդդեմ պետության գործը: Բողոքները Եվրոպական դատարանում են՝ դատաքննության ընթացքում նրան կալանքի տակ պահելու հետ կապված: Առաջիկայում էլ պատրաստվում են մոդելավորել վթարը. «Որպեսզի ցույց տանք, թե իրականում ինչպես է տեղի ունեցել վթարը եւ իրականում Վարդան Պետրոսյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունքներն անարժանահավա՞տ էին, ինչպես ներկայացրել էր դատավորը, թե ճիշտ հակառակը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Վարդան Պետրոսյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման եւ նախորդ տարվա սեպտեմբերից իր պատիժը կրում է բաց ռեժիմով: