Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանապետերն ազատվել են աշխատանքից

Հասարակություն
e323c2d518dcc75fec0c54eddb30d73d

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով՝ աշխատանքից ազատվել են Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիգոր Ամիրխանյանը, Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվել է նաեւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: Իսկ ի՞նչն է պատճառը հարցին, պարոն Մալխասյանը տեղեկացրեց. «Ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ են կատարվում»: