Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուբարաշեն»-ում դատապարտյալ է ինքնասպան եղել

Հասարակություն
index4

Այսօր, ժամը 15.20-ին ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է կատարվել: Լուրն «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեցին ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: «Խցակիցները փորձել են օգնություն ցուցաբերել, հետո վրա են հասել բժիշկները, սակայն չեն կարողացել փրկել»,-նշեցին այնտեղից: Այժմ նախաքննություն է ընթանում՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: