Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կպայքարի Նյու Յորքի տոմսի համար

Սպորտ
sport-chess-ashxarhi-final

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մեկնարկից 10 օր առաջ հայտնի է դարձել եզրափակիչ մրցամարտի անցկացման վայրը: Ինչպես տեղեկացնում է worldchess.com-ը, այն կայանալու է այս տարվա նոյեմբերի 11-30-ին, Նյու Յորքում: ՖԻԴԵ-ի հովանավոր «Ագոն» ընկերության կայքէջում արդեն տեղադրված է ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաքի պետի՝ Բիլ դե Բլասիոյի ողջույնի խոսքը: Եզրափակիչ մրցամարտի պարգեւավճարը կազմում է 1մլն դոլար: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի առաջիկա մրցակիցը հայտնի կդառնա մարտի 10-30-ը Մոսկվայում կայանալիք հավակնորդների մրցաշարում: Հիշեցնենք, որ այդ մրցաշարին մասնակցում են 8 առաջատար գրոսմայստերներ, այդ թվում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: