Երբ հնաոճ իրերը դառնում են արդի զարդեր

Երիտասարդ գեղանկարչուհի Լուսինե Նիկողոսյանի ձեռքում հնաոճ իրերը դառնում են զարդեր: Գդալներ, թեյի տակդիր ու կենցաղային այլ իրեր. ահա Լուսինեի աշխատանքների բաղկացուցիչ մասը: Տարիներ առաջ մայրանալուց հետո զարդերի ստեղծմանը զարկ տված կինն այսօր արդեն երկու երեխաների մայր է, բայց շարունակում է զբաղվել սիրելի գործով եւ ապագայի հետ կապված մեծ ծրագրեր կազմում:

«Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ պատրաստվում է հագուստի մդելավորմամբ զբաղվել նաեւ: Լուսինե Նիկողոսյանը մանկուց սիրել է հնաոճ իրերը: Ասում է՝ Հայաստանում մարդիկ շատ են գնահատում դրանք, բայց իր զարդերը առավելապես արտասահմանցի գնորդներ ունեն: Լուսինեի համար այս ոլորտում կարեւորը կրթությունն է ու երեւակայությունը. «Շատ կարեւոր է կրթությունը, արվեստի միջավայրում լինելը, որպեսզի կարողանաս ճիշտ եւ գրագետ համադրել նյութերը եւ գույները, հինն ու նորը եւ ստեղծել վինտաժային իրեր: Միեւնույն ժամանակ կարեւոր է նաեւ երեւակայությունը, որովհետեւ գիտեմ մարդկանց, ովքեր շատ գրագետ են, ճաշակով, սակայն չեն կարողանում ստեղծագործել»,- ասում է նա:

 

glxavor1

glxavor2

glxavor3

glxavor4