Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հրաձիգները չեն մարզվել Հունգարիայում

Սպորտ
sport-hradzig-2

Հայաստանի հրաձիգները Հունգարիայում չեն կարողացել մարզվել Եվրոպայի առաջնությունից առաջ: Այդ մասին ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջով ասել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Ես շատ դժգոհ եմ եւ հոգեբանորեն շատ վատ վիճակում եմ: Մեր առաջին խնդիրը նրանում էր, որ մենք օրեր առաջ տարել էինք զենքերը մաքսային տարածք, սակայն դրանց արկղերը փակվել էին եւ գնալուց հետո մեր հրաձիգները մոտ 6 օր չեն մարզվել», - ասել է փորձառու մասնագետը: Դրան գումարվել է նաեւ այն, որ մեր առաջատար հրաձիգ Հրաչիկ Բաբայանը Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ պատահմամբ վնասել է ոտքը: «Ցավոք սրտի, սա մեր վերջին օլիմպիական վարկանիշ տվող մրցաշարն էր: Առաջիկայում կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկությանը Մյունխենում եւ վազող թիրախ վարժությունների աշխարհի առաջնությանը», - եզրակացրել է Սեյրան Նիկողոսյանը: Ի դեպ, Հունգարիայի Գյոր քաղաքում կայացած առաջնության ժամանակ տեխնիկական խնդրի հետ է բախվել նաեւ մեր հրաձգուհի Լիլիթ Մկրտչյանը, որը ստիպված փոխել է իր զենքի օպտիկան: Չնայած այդ հանգամանքին, մեր մարզուհին վազող թիրախի խառը վազք երիտասարդ աղջիկների մրցապայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը եւ նվաճել արծաթե մեդալ: