Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոնում ապօրինի ծառեր են հատվել. քաղաքապետարանը հաստատում է

Հասարակություն
car

Ապօրինի ծառահատման ցանկացած դեպք դատապարտելի է. Երևանի քաղաքապետարան Հարգելի համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Օպերայի շենքի հարակից տարածքում այսօր իրականացված ապօրինի ծառահատումների ահազանգի հետքերով տվյալ տարածք են այցելել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և «Կենտրոն կանաչապատում» ընկերության մասնագետները՝ տեղում պարզելով, որ ապօրինաբար հատվել է երկու հացենի տեսակի ծառ: Ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաև նախապատրաստվել են գրություններ, որոնք կուղարկվեն ՀՀ բնապահպանության նախարարության Երևան քաղաքի բնապահպանական պետական տեսչությանն ու Երևան քաղաքի ոստիկանությանը՝ համապատասխան ընթացք տալու համար: Երևանի քաղաքապետարանը դատապարտում է ապօրինի ծառահատման ցանկացած դեպք և հերթական անգամ նախազգուշացնում, որ նման իրավախախտում կատարող յուրաքանչյուր ոք կենթարկվի պատասխանատվության: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն