Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մալաթիա»-ի տնօրենը դեմ չէ, որ աշխատակիցները լքեն տարածքը. լրացված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
12784431_1040538232679145_902505895_n

13.05. «Մալաթիա» տոնավաճառի հարակից Րաֆֆու փողոցը քիչ առաջ փակել էին մի քանի հարյուր աշխատակիցներ. նրանք բողոքում են տաղավարների բարձր վարձավճարների դեմ: Այստեղ են մեծ թվով ոստիկաններ։ Մեր թղթակիցը հայտնում է, որ տոնավաճառի տնօրինության և աշխատակիցների միջև փոխհամաձայնություն դեռևս չի կայանում։ 13.20. «Ամսական վճարում ենք 180 հազար, այն դեպքում, երբ օրինակ «Երևան մոլ»-ում կամ այլ առևտրի կենտրոններում ավելի մատչելի է վարձակալությունը»,- մեզ հետ զրույցում նշում են վաճառողները՝ հավելելով, որ այսօր վաճառք չկա, առանց այն էլ մարդ չի մտնում տոնավաճառ, բայց ո՞ւմ մեղադրեն, պարզ է, որ տնտեսական վիճակից է։ Այս պահին ոստիկանները պատ են կազմել տոնավաճառի մոտ։ Մեր թղթակիցը հայտնում է, որ  քիչ առաջ նրանք բերման են ենթարկել մի քանի վաճառողի, մինչ այդ բռնություն են կիրառել նրանց հանդեպ։ 15.25 «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Արմեն Ավետիսյանի հետ առանձնազրույցում վաճառողներից մի քանիսը եւս մեկ անգամ ներկայացրին իրենց պահանջը: Նրանք խնդրում են վերանայել տարածքների վարձավճարի չափը, քանի որ, իրենց խոսքով, չեն կարողանում ընտանիք պահել ստացած եկամուտով: Պարոն Ավետիսյանը նշեց. «Ես կարող եմ 20,000 դրամի չափով նվազեցնել վարձավճարի չափը, բայց այդ դեպքում հաշվապահությունը դուք պետք է իրականացնենք»: Վաճառողները հակադարձեցին՝ նշելով, թե նույն բանն է ստացվում, եւ իրենք այդ պայմաններով էլ չեն կարող աշխատել: Նշենք, որ տոնավաճառի մոտ 800 աշխատակիցներից 600-ը այսօր մասնակցում էին ակցիայի: «Ա1+»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք տնօրենը մտավախություն չունի՞ , որ այս պայմանների դեպքում վերոնշյալ 600 աշխատակիցները կգնան տոնավաճառից, նա պատասխանեց. «Ոչ, ո՞վ ասաց, որ այստեղ հավերժ պետք է տոնավաճառ լինի»: Նա նշեց, որ այստեղ կարող է այլ բիզնես իրականացնել: Ի դեպ, աշխատակիցները նաեւ պահանջում են Սամվել Ալեքսանյանի ներկայությունը, սակայն վերջինս այս պահի դրությամբ չի եկել: Նրանք խնդրի լուծման հույս արդեն չունեն. որոշեցին վաղվանից բոլոր փաստաթղթերը պատռել և աշխատել իրենց տաղավարներում՝ առանց տարածքի համար գումար վճարելու: «Մեր տարածքն է դա, իրենց սեփականությունը չի: Կգանք, կմտնենք ու կաշխատենք՝ առանց փող տալու, ո՞վ կարող է մեզ մի բան ասել: Ամսի 1-ից էլ բոլորս նույն ձևով կաշխատենք: Տղամարդավարի բոլորս միասին այդպես պետք է անենք: Այն ժամանակ, որ այստեղի տները քանդում էին, որ տոնավաճառ կառուցեին, մեզ հարցրե՞լ են...»,-զայրացած շեշտեց աշխատակիցներից մեկը: unt 12782148_1040538219345813_996275754_n